«Ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 20-30» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները:Անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքները», - Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Թվային օրակարգի մշակման ընթացքի ու 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ հանձնարարական տվեց:
Կարեն Կարապետյանը Հանրապետական գործադիր մարմինների բոլոր անդամներին հանձնարարեց 3-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձնանց թեկնածությունները:
2 շաբաթում մշակել ու կառավարություն ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերմպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար,ասաց վարչապետը:
«Մասնավորապես անդրադառնալ հետևյալ ոլորտներին՝ կառավարման փոխգործության պլատֆորմի ու հանրային ծառայությունների կառավարման մեկ պատուհանի ներդրում, բնական ռեսուրսների ու հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական, մասնավորապես՝ սոցիալական , համայնքային ու այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն:Թվային միջավայրի ձևավորման շրջանակներում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումը իրականցնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ», - նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց առաջարկությունները ստանալուն պես ամփոփել ու մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել 2018-2020 թվականի թվայնացման գործողությունների ծրագիրը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը