Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացրեց:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչու մինչև Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ-ից դուրս գալն այդ միջնորդությունը չներկայացվեց և արդյո՞ք պատգամավորի հեռախոսային խոսակցությունները հանրայնացնելը դատախազը դիտարկում է որպես քննության գաղտիքի հանրայնացում:
«Ես լիահույս եմ, որ դուք միջնորդությանը ծանոթացել եք։ Այսօրվա նիստից հետո նոր գործն ուղարկվելու է դատարան: Վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է, ես հատ-հատ ներկայացրեցի, թե քանի վարույթ է եղել, քանի հեռախոսային խոսակցություն է քննվել: Քանի որ մենք գործ ունենք բազմադրույթ կաշառքի սխեմայի հետ, մենք խնդիր ունենք բազմաբովանդակ քննություն ապահովել և ԱԺ գալ միայն այն ժամանակ, երբ գործը պատրաստ կլիներ ուղարկել դատարան»,-արձագանքեց դատախազը:
Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունները, անձնական կյանքը հանրայնացնելուն՝ դատախազը նշեց, որ այդ հարցերը չեն վերաբերում միջնորդագրին և այդ հարցերին չպատասխանեց:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը