Ղազախստանում Կարեն Կարապետյանի խորհրդականի հայրը պաշտոն է ստացել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Ղազախստանի Ակտոբե քաղաքում բացվել է Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Բացման արարողությունը բազմամարդ է եղել, մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ գործիչներ, նաեւ՝ գործարար շրջանակներից: ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի համայնքային գործիչ եւ գործարար Հայկ Տերտերյանը՝ վարչապետ Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրը: Մ. Տերտերյանը, ով Ակտոբեում գործող «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենն է, Ֆեյսբուքում կիսառուսերեն-կիսահայերեն շնորհավորանք է հղել հորը․ «Отец, гордимся тобой и любим! Բարով ծառայես մեր Երկրին!»: Հյուպատոսությունը, նկատենք, զուտ ներկայացուցչական մարմին է (իրավասու չէ փաստաթղթեր ստորագրել, կնքել եւ այլն), համագործակցելու է Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ: Նշենք, որ Ակտյուբինսկի մարզում շուրջ 3 հազար հայ է ապրում, Ղազախստանում (նաեւ՝ Ղրղզստանի Հանրապետությունում եւ Աֆղանստանի ԻՀ-ում) ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ ԱԺ նախկին փոխնախագահ (1995-98 թթ.) Արա Սահակյանն է: Ղազախստանում հայտնի գործարար է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Դավիթ Վարագյանը, ով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է (Վարագյան եղբայրներից մյուսն էլ՝ Խաչատուրը, Շիրակի մարզպետի տեղակալն է): Մենք հայտնել էինք, որ առաջիկայում Մեղրիում խաղատան ու հյուրանոցային համալիրի կառուցմամբ հետաքրքրված են ինչպես ռուս, այնպես էլ ղազախստանցի գործարարները եւ ծրագիրն իրագործվելու պարագայում այստեղ բազմամիլիոնանոց ներդրումներ են նախատեսում»: Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am