Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան

Իրականում, մարտի 29-ի հանրահավաքն այս մեկ ու կես տարվա կուտակված խնդիրների, ապրումների, զգացումների, պահանջների, ցասումի մասին է։ Մեզ մեղադրում են կամ լռելու, մեր հանդեպ անարդարությունները մարսելու կամ ՝ անհարկի պահանջատիրության մեջ։ Կարծում եմ, երկու մոտեցումներն իրականությանն այնքան էլ մոտ չեն։ Եթե այսքան ժամանակ արցախցիները չեն կարողացել համախմբվել, ապա դրա ամենացցուն բացատրությունը թերևս այն է, որ ստացած հարվածից ուշքի գալը և նոր նպատակների համար միասնաբար ոտքի կանգնելն օբյեկտիվորեն բարդ իրագործելի էր։ Բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը՝ իշխանական բարձունքներից հնչող դատապարտելի խոսույթը, գոյաբանական հարցերի նկատմամբ մակերեսային վերաբերմունքը, քաղաքական կարևորության հարցերի շուրջ քամահրանքը, չէին կարող չգեներացնել միասնականություն և, ի վերջո, չհանգեցնել բողոքի ձայնի բարձրացման։ Ինչն էլ, փաստորեն տեղի է ունենում,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Մերի Դավթյանը։

«Արցախում գործող տասնյակ հասարակական կազմակերպություններ, որ այս ամիսներին փորձում էին համախմբվել՝ ահռելի աշխատանք են տարել արցախցիների համար առանցքային թեմաների շուրջ և վերջապես, անկախ առանձին հարցերում ունեցած հակադրումների, ինքնակազմակերպվել են «Հանուն Արցախի» Միավորման նախաձեռնությամբ և ձևավորել «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»։ Հիմնականում Խորհուրդն էլ հենց ստանձնել է հանրահավաքի կազմակերպման պատասխանատվությունը։ Ակնհայտ է չէ՞, որ այսպիսով ցրվում է նաև այն մտայնությունը, թե այս ցույցը որևէ տեղից է ուղղորդվում»։

Մերի Դավթյանն ընդգծում է՝ ինչպես հուշում է նախաձեռնության անունը, հանրահավաքը հիմնականում ուղղված է լինելու արցախցիների տարաբնույթ իրավունքներին։ Ի դեպ, այստեղ էլ նախապես փորձում են շահարկել միտինգի բուն մոտիվը՝ մեզ մեղադրելով նպաստներից զրկվելու համար բողոքողներ։ Առաջինը, եթե անգամ այդպես է, ապա որևէ արգահատելի բան չկա, երբ փախստականը պահանջում է իր հասանելիքը։ Չեք պատկերացնի, թե ինչ սոցիալական ծանր իրավիճակ կստեղծվի, երբ մարդիկ զրկվեն բնակվարձերից։ Մենք անընդհատ լսում ենք, որ վերափոխվող սոցիական ծրագրեը մշակվել են՝ հաշվի առնելով արցախցիների լայն շրջանակաների կարծիքներն ու տեսակետները։ Հետաքրքրական է, թե ովքեր էին այդ մոնիտորինգի մասնակիցները, ավելին՝ հավանություն տվողները, երբ արցախցիները համատարած իրենց դժգոհությունն ու վախերն են հայտնում ֆինանսական աջակցությունից զրկվելու համար։ Այս միտինգը կոնկրետ պատասխաններ ստանալու մասին է։

«Նախաձեռնության բոլոր չորս պահանջները փոխկապակցված են։ Այսինքն, երբ դրվում է արցախցիների հավաքական վերադարձի պահանջ, ապա ակնհայտ է, չէ՞, որ քաղաքական գործընթացի հստակություն է պետք, որն առ այսօր ձևակերպված չէ։ Քաղաքական դիրքորոշման հարց է նաև Բաքվի բանտից գերիների ազատման հարցը։ Փակ պրոցես լինելով հանդերձ, միևնույն է, արտահայտված չէ այն կամքը, որի շնորհիվ պիտի որոշակի հույս ներշնչվի գերիների վերադարձի։

Եվ, ի վերջո, մեզ այդքան ցավ պատճառող Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ միջազգային ատյաններում աղաղակելու մեր թույլ փորձերին չենք ստանում համարժեք աջակցություն։

Այսպիսով՝ մարտի 29-ին, ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը»։

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am