Սարիկ Մինասյանը մինչև այսօր իրիկունը պետք է ապացուցի, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար

hraparak.am-ը գրում է․

«Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Hraparak.am-ը տեղեկացել էր, որ խոսքը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանի մասին է:
Ըստ լուրերի՝ նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է, այնտեղից ապրանք է բերում։ Երեկ Սուրենյանցին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է, նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի «պատմական» բացահայտմանը։


Քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսին Ղարաղազարյանը, որ բավականին վրդովված էր Սարիկ Մինասյանի հայտարարությունից, ասաց․

«Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար: Մինչև այսօր իրիկունը ինքը պետք է պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության համար: Եթե չապացուցի, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է: Այդ թուղթը ունեցել եմ, հիմա չունեմ: Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիր՝ Թուրքիա մտնեմ և դուրս գամ՝ իմ գործունեությունը ծավալելու համար: ՀՀ քաղաքացին այդ երկրում մնալու համար մեկ ամիս ունի, որից հետո պետք է լքի: Քանի որ իմ գործերը կապված են այդ և կողքի երկրների հետ՝ ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2-3 ամիս մնացել եմ: Այս պատճառով ունեցել եմ այդ թուղթը, որը հնարավորություն չի տալիս դիմել քաղաքացիության համար: Միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալը՝ ժամանակավոր մնալու քարտ է: Ես Թուրքիայում սեփականություն չունեմ։ Սարիկ Մինասյանին ասում եմ, իր լեզվով, եթե չապացուցեց՝ ֆուֆլո է: Ես այդ թուղթն ունեցել եմ, հիմա չունեմ», -պարզաբանեց թեկնածուն:

Ասուլիսից ընթացքում քաղաքապետի թեկնածուն լրագրողներին տրամադրել է վիզային փոխարինող ժամկետանց քարտը, որով ոչ թեԹուրքիայում ժամանակավոր կացության հնարավորություն է ունեցել, այլ ելք ու մուտք է արել։

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am