Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա՝ ստորագրելով համաձայնագիր BP-ի և NewMed-ի հետ Իսրայելի ջրային տարածքներում գազի հետախուզում իրականացնելու վերաբերյալ։
Սա SOCAR-ի առաջին միջազգային հորատման նախագիծն է, որի իրականացումը նախկինում հետաձգվում էր «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության պատճառով։
Այս ֆոնին Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթի տարանցումը դեպի Իսրայել՝ չնայած Էրդողանի խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը։
Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։
Որպես լրացուցիչ գործոն կարելի է դիտարկել Իսրայելի ծրագրերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի արտահանմանը:
Ակներև է իսրայելական գործոնի ակտիվացումը Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ: Այդ թվում՝ Իրանի համար:
Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ։ Սակայն այդ տարբերությունն ամենևին խորքային չէ:
Անկարան շարունակում է կոշտ հակաիսրայելական հայտարարություններ անել, մինչդեռ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը պահպանում է բարձր արդյունավետության մակարդակում։ Ադրբեջանը, իր հերթին, փորձում է քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ցուցադրել՝ առանց ավելորդ հռետորաբանության։
Իրականում, «գետնի վրա» կողմերի մոտեցումները առնվազն չեն հակասում միմյանց»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը