Ինչ կեփի Պուտինը կրկին Սոչիում

Այսօր Սոչիում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպելու են՝ սիրիական ճգնաժամ քննարկելու և տարածաշրջանի ապագան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մի շարք տարաձայնություններին՝ այսօր այդ երկու երկրները հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Էրդողանն ասել է, որ Իրանը նույնպես կարևոր գործընկեր է սիրիական ճգնաժամի կարգավորման համար: Թուրքիան շարունակում է ինտենսիվ շփումները Իրանի ու Ռուսաստանի հետ՝ միաժամանակ չթուլացնելով քննադատությունն արևմուտքի ուղղությամբ: Եկել է ժամանակը՝ վերանայելու ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հարցը, ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն։ Թուրքիայի խորհրդարանը շուտափույթ ժամկետներում պետք է քննարկի այդ կազմակերպությանն Անկարայի անդամակցության հարցը, ասել է նա։ Թոփչուի խոսքով՝ ՆԱՏՕ-ն է մեղավոր, որ Թուրքիան պաշտպանական ոլորտում կախված է այլ երկրներից։ «ՆԱՏՕ-ն, ցավոք սրտի, թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ»,-ասել է նախագահի խորհրդականը։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Թուրքիա վերջին սկանդալը ծագեց նոյեմբերի 17-ին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից թուրք զինծառայողներին հետ կանչելու որոշման մասին այն բանից հետո, որվ նախագահ Էրդողանն և Աթաթուրքը դասվել էին պայմանական հակառակորդների թվին։ Ընդամենը 3 օր առաջ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով բանակցում են Անթալիայում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հանդիպել է իր թուրք և իրանցի գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին Սիրիայում իրավիճակի կարգավորումը։ Հանդիպումն անցկացվել էր ռուս-իրանա-թուրքական գագաթնաժողովին ընդառաջ, որը ծրագրված է այսօր Սոչիում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում արդյունավետ է եղել, կողմերը պայմանավորվել են բոլոր հարցերի շուրջ. «Մենք հավաքվել էինք, որպեսզի կարծիքներ փոխանակեինք նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք մեր երկրների նախագահների գագաթնաժողովի նախապատրաստման հստակ մանրամասների վերաբերյալ։ Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի շուրջ և կտեղեկացնենք նախագահին մեր գնահատականի մասին, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի այն բանի համար, որպեսզի Ժնևի գործընթացը վերջապես ձեռք բերի որոշ արդյունավետ գործիքներ՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հանձնարարությունների կատարման համար»։ Արևմուտքն էլ իր հերթին շարունակում է խայթոցները Թուրքիայի ուղղությամբ: ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը համեմատել է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն ամուսինների կյանքի հետ՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների հայտարարությունը, ըստ որի՝ ձեռնարկատեր Ռեզա Զարաբի դեմ քրեական գործը քաղաքական դավադրություն է ընդդեմ Թուրքիայի։ «Վերջերս նրանք (Թուրքիա) մեզ մեղադրել են հեղաշրջման նման երևույթ հրահրելու մեջ։ Կասեմ՝ դա ծիծաղաշարժ է»,-նշել է ամերիկացի դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը մասնակից չի եղել Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ զինվորականները ձեռնարկել էին երկրում իշխանության զավթման փորձ։ «Մեր հարաբերություններն այս կամ այլ պետությունների հետ ժամանակ առ ժամանակ կարող են տատանվել, ինչպես ամուսնության մեջ. լինում են լավ օրեր, երբեմն պատահում են նաև վատ օրեր։ Երբեմն ինչ-որ մեկն ասում է ինչ-որ բան, ինչի համար այնուհետև զղջում է»,-նշել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։ Նաուերթը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը։ Հիշեցնենք, որ գործարար Ռեզա Զարաբին մեղադրում են Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։ Անկարայում այդ գործը համարում են քաղաքականապես մոտիվացված։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը։ Նա նշել է, որ Սիրիայի տարածքից եկող առավելագույն սպառնալիքի ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը 2015-ին որոշում է ընդունել Թուրքիայից զենիթա-հրթիռային համակարգերը հետ կանչելու մասին, և Թուրքիայի նախագահի կարծիքով՝ հասկացնել տվել, որ աջակցություն չի ցուցաբերի Անկարային հարձակման դեպքում։ «Երբ Թուրքիան սկսեց բանակցությունները ՀՕՊ համակարգի ամրապնդման նպատակով ռուսական С-400 համալիրների գնման հարցով, ՆԱՏՕ-ի մի շարք առաջատար երկրներ սկսեցին քննադատել Անկարային»,-հավելել է նա՝ նշելով, որ այդ ամենը հաստատում է ՆԱՏՕ-ի ներսում խնդիրների առկայությունը։ Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ Անկարան ունի ազգային անվտանգության սպառնալիքների կանխման լիարժեք իրավունք, որը, նրա կարծիքով՝ գալիս է, մասնավորապես քրդական PYD և PKK կազմակերպություններից։ Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան ոչ միայն կավարտի գործողությունն Իդլիբում, այլև ահաբեկիչներից կազատագրի սիրիական Աֆրին և Մյունբիչ շրջանները, որոնք վերահսկվում են PYD-ի կողմից. «Թուրքիան հարվածներ է հասցնում ազգային անվտանգության սպառնալիքի աղբյուրներին նաև հարևան Իրաքում, այդ թվում Ղանդիլ շրջանում»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am