«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը՝ Վաղինակ Աթոյանը: Ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Սակայն նկատենք, որ այս մեկ տարվա ընթացքում թվով չորրորդ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար. նրանք գումար են վերցրել իրենց պաշտպանյալից՝ դատավորին տալու եւ այդպես գործի ելքը հօգուտ մեղադրյալի կայացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու են փաստաբանները կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվում, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է. «Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը