«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վաղը կքննարկի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը. որ հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ, այդ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանն ու Գալուստ Սահակյանը: Սակայն 2016թ. փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանվել էր սահմանադրական փոփոխություններից հետո ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Ըստ այդմ, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը պետք է մշակեր ու ԱԺ ներկայացներ ՀՀ արդարադատության նախարարությունը: Այնինչ՝ ՀՀ ԱՆ-ն այդպես էլ չի կատարել Ս.Սարգսյանի հրամանագրով իր վրա դրված գործառույթը: Ավելի ճիշտ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախարարությունը պատրաստ է եղել նախագիծ մշակելու, բայց այդ իրավասությունը ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց վրա են վերցրել, որպեսզի պալատի լիազորությունները սահմանափակող նախագիծ ներկայացնեն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը