ՀԱԿ-ը «կարում է»
Hayeli.am-ի տեղեկություններով` վերջին օրերին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են ընթանում քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների միջև`ընտրական միասնական պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Ընթացող ակտիվ լսումնների և քննարկումների ժամանակ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կարծես թե, հաջողում է հասնել որոշակի քաղաքական կոնսեսուսի և համաձայնության բանավեճի առիթ դարձած որոշ հարցերի շուրջ: Քաղաքական քննարկումներին մասնակցող ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները, սակայն, խախտում են կողմերի միջև առկա պայմանավորվածությունները` ձեռք բերված համաձայնությունները վերագրելով կամ «կարելով» իրենց:
