Ազատագրել հայկական Աուշվիցը. Ե՞րբ կլինի ընդվզումը. Վահե Հովհաննիսյան

Ազատագրել հայկական Աուշվիցը. Ե՞րբ կլինի ընդվզումը

Կա՞ արդյոք որևէ բան, որ այս պայմաններում հայ հասարակությանը հունից կհանի, կվիրավորի՝ քայլ անելու աստիճան։ Կհուզի այնքան, որ առանց հայտնի հարցաշարը ծամծմելու (բա ո՞վ, բա որ նա՜, բա որ հետո՜) կասի՝ ինձ չի´ կարելի նվաստացնել։
Կա՞ մի անդիմադրելի խթան, որ հավերժ կոմֆորտ ու հավերժ անձայն հանրային շերտերը կասեն՝ հերիք է։

Կարծես թե չկա։ Չեղավ պարտությունից հետո, չեղավ Արցախի հանձնումից հետո։ Հիմա աչքի առաջ Արցախի ֆիզիկական քանդումն է գնում, Արարատ ու Ցեղասպանություն են ստիպում ուրանալ, Բաքվի դատերում ծաղրում են մեզ, ու դեռ մտածում ենք, թե վրացիներին 9:1պարտվելուց հետո հասարակությունը կվիրավորվի՞, կասի՝ հերի՞ք է։ Իհարկե չի ասի։

Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի։ Եթե ԵՊՀ-ում բացեն Ռամիլ Սաֆարովի անվան ամբիոն, ընդվզում էլի չի լինի։

Այս իրավիճակների մասին ամբողջական գիտական աշխատություններ կան, մշակված են ամբողջական տեսություններ։ Համակենտրոնացման ճամբարներում ընդվզում պրակտիկորեն չի եղել. 1-2 դրվագ՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց խոշտանգման պատմության մեջ։
Հիմա Հայաստանը և մեր հասարակությունը մոտավորապես նման վիճակում է՝ սեփական անզորության զգացման տակ կքած։ Սա չի նշանակում, որ մենք լավն ենք կամ վատը. սա նշանակում է, որ այսօր վիճակը սա է, և մտածող ու որոշումներ կայացնողները սա միշտ պետք է հաշվի առնեն։

Ինչպես է հնարավոր արթնացնել հայ հասարակությանը.

1. Եթե մի օրում, մի հրաշքով արթնանանք ու լինի այլ, նորմալ իշխանություն, ապա 2-3 ամիս հետո մենք մեզ չենք ճանաչի։ Հասարակությունն ու նրա պահվածքն անճանաչելիորեն կփոխվեն։ Բայց սա կիրառական տարբերակ չէ։
2. Եթե լինի թիմ՝ անհատ և անհատներ, որոնց կսկսեն հավատալ։ Սկզբում կլինի աստիճական դժվար պրոցես, բայց ճիշտ աշխատելու դեպքում այն կդառնա վարակիչ։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել առողջացման վարակի պրոցեսը։ Այս պրոցեսի պարտադիր պայմաններն են՝ հավատ ներշնչող անձինք, թիմ և ռեսուրսներ։
3. Արտաքին միջամտություն։ Ի վերջո, Աուշվիցն ազատագրվել է դրսից՝ Սովետական զորքի գալով։ Այսօրվա պայմաններում, եթե ունենանք այնպիսի դաշնակից կամ դաշնակիցներ, որոնք կորոշեն փրկել Հայաստանը, այն կփրկվի։ Պատմությունը նման շատ դեպքեր գիտի, այլ պետությունների օրինակներով, բայց այսօրվա պայմաններում նման սցենարը գրեթե անհավանական է։ Մեր ժողովուրդը կարող է ոգևորվել ու հույսով լցվել Մակրոնի ցավակցական կամ խրախուսական հեռագրերից, բայց չնկատել, որ Ֆրանսիան կտրուկ մեծացրել է իր ներդրումներն Ադրբեջանում։

Փոփոխությունը՝ ներսից. Ճիշտ Հայաստան

Եթե հրաշքը դնում ենք մի կողմ, ապա մնում է մեկ ռացիոնալ ճանապարհ՝ հավատ ներշնչող թիմեր և զգալի ռեսուրս՝ սեփական հասարակության հետ աշխատելու համար։ Առանց դրա ո´չ փողոցային ընդզվումն է արդյունք տալու, ո´չ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Թիմեր, որոնք սկզբում կփոխեն հասարակական տրամադրությունները, որից հետո կյանքն ինքը կասի՝ ինչպես և երբ անել վճռական փոփոխությունը՝ արտահերթ, հերթական ընտրություններով, փողոցով և այլն։ Այդ դեպքում մենք կստանանք նաև արտաքին աջակցություն, ոչ թե՝ դրսից մեր կործանումը ողջունող ուղերձներ։ Չե՞նք անի, ուրեմն հետ կդառնանք պատմության այն փուլին, երբ դեպի Վրաստան սեզոնային աշխատանքի մեկնող հայերի համար նախատեսված էր հատուկ գնացքի վերջին վագոնը։ Երեկ Թբիլիսիում մոտավորապես նույն բանն էր։

Վահե Հովհաննիսյան

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am