Էրդողանի կնոջը դատի են տվել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Էրեն Էրդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Էրեն Էրդեմը նշել է, թե օրեր առաջ Թուրքիայի նախագահի կինը վիրավորել ու ստորացրել է Թուրքիայի հանրապետությանը՝ասելով, թե իրենք Թուրքիային բարձրացրեցին 90-ամյա փլատակների տակից։ Պատգամավորը դատական հայցում շեշտել է,որ անհրաժեշտ է անմիջապես հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով։
