Պուտինն ու Ասադը տոնում են հաղթանակը

Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հանդիպումը: Սիրիայի ղեկավարը Ռուսաստան էր ժամանել աշխատանքային այցով: Երեկ տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակցությունները: Պուտինը շնորհավորել է Ասադին այն արդյունքների կապակցությամբ, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: ՌԴ ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է սիրիացի ժողովրդի քաջությունը ծանր փորձությունների միջով անցնելու, աստիճանաբար հաղթանակին մոտենալու, ինչպես նաև ահաբեկիչներին վերջնական ջախջախելու հարցերում: Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադին ներկայացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ղեկավար կազմին, որոնք Սոչիում են գտնվում ռազմական շինարարության և սպառազինության պետական ծրագրի հարցերով խորհրդակցությունների հերթական շարքն անցկացնելու համար: Պուտինը հայտարարել է, որ հիմա Սիրիայում գլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր խաղաղություն և կարգավորում են ցանկանում: «Կարծում եմ՝ հիմա, իհարկե, ամենագլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, և գոհունակությամբ նշում եմ ձեր պատրաստակամությունը աշխատելու բոլորի հետ, ովքեր խաղաղություն և կարգավորում են ցանկանում»,- ասել է Պուտինը Սոչիում Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը: Ասադն իր հերթին ընդգծել է, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: Ուշագրավ է, որ այս հանդիպմանը Պուտինի նշել է, որ քննարկելու է Սիրիայի հարցը մի շարք հեռախոսազրույցների ընթացքում, այդ թվում Վաշինգտոնի հետ: Պուտինը հեռախոսային խորհրդակցություններ անցկացրել ԱՄՆ նախագահի և մերձավորարևելյան տարածաշրջանի մի շարք երկրների առաջնորդների հետ: Զրույցի սղագրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում: «Մեր այսօրվա հանդիպման հիման վրա ես խորհրդակցություններ կանցկացնեմ այն երկրների առաջնորդների հետ, որոնց մասին արդեն հիշատակեցի: Արդեն այսօր ծրագրված է զրույց Կատարի էմիրի հետ, վաղը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այնուհետև՝ տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ»,- ասել է Պուտինը: Նկատենք, որ վաղը՝ նոյեմբերի 22-ին Սոչիում Պուտինը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Մոսկվան ակտիվ աշխատում է նաև այլ երկրների հետ՝ Իրաքի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի հետ: Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հանդիպել է իր թուրք և իրանցի գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Սիրիայում իրավիճակի կարգավորումը։ Հանդիպումը, փաստորեն, անցկացվեց ռուս-իրանա-թուրքական գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա վաղը Սոչիում։ Մոսկվան, Անկարան և Թեհրանը լուրջ առաջընթացի են հասել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններում, վստահեցրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում՝ ռուս և իրանցի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք կարողացել ենք լրջորեն մերձեցնել մեր դիրքորոշումները հրադադարի և դեէսկալացիոն գոտիներում լարվածության նվազեցման հարցում։ Ներկայում իրավիճակը Սիրիայում շատ ավելի լավ է, քան անցած տարի»,-ասել էր Չավուշօղլուն՝ հավելելով, որ ճգնաժամը Սիրիայում չի կարող լուծվել առանց քաղաքական կարգավորման։ «Մեր զգայունությունը PYD թեմայով հայտնի է։ Այն, որ մեզ համար նրանց մասնակցությունը սիրիական կարգավորման ցանկացած միջոցառման անընդունելի է, մենք ասել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլև ժնևյան ձևաչափում։ Ռուսաստանն ու Իրանը լավ են հասկանում այդ զգայունությունը»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։ Դատելով Սիրիայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներից, առաջնորդների՝ տարածաշրջանային հանդիպումների առատությունից ու դրանց ընթացքում հնչած հայտարարություններից՝ Պուտինն ու Ասադը, խոշոր հաշվով, տոնում են հաղթանակը: Ավելին՝ սիրիական ճգնաժամն այլ փուլ է թևակոխել, այդ խաղում դերակատարները՝ իրենց աշխարհաքաղական և տարածաշրջանային շահերին համահունչ, փորձում են նոր առաջնահերթություններ ու ազդեցության ամրապնդման ուղղությամբ նոր քայլերի դիմել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am