Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան-ՀՅԴ․ով ում է սիրահետում

Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին ճգնաժամ և ճահճացում կա, չեն հերքում նույնիսկ հավատավոր ընկերները: Հատկապես Սփյուռքի ՀՅԴ-ականները պատեհ առիթներով հաճախ են պոռթկում, որ հայաստանյան ընկերները հեռացել են կուսակցության հռչակած սկզբունքներից : Սրան զուգահեռ հայաստանյան լիդերները դեռ կաշվից դուրս են գալիս` ցույց տալու, թե ամեն բան առավել քան լավ է: Սակայն ներկայումս Դաշնակցության պահվածքին հետեւելիս ակնհայտ է դառնում, որ թիմը քայլում է տարբեր ուղղություններով, միահամուռ ու կուռ չէ, ինչպես հորջորջում են հին ընկերներ, նրանցից յուրաքանչյուրն իր տեղն է հարթում իշխանության «արեւի» տակ։ Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու առաջին իսկ օրերից նրա եւ ՀՅԴ-ական նախարարների ջրերը մեկ առվով չհոսեցին, այդ տարաձայնությունները հայտնվեցին նաեւ մամուլի էջերում, հիմա իրավիճակն այն աստիճան է սրվել, որ Արծվիկ Մինասյանն ու Կարեն Կարապետյանը միմյանց տեսնելիս նույնիսկ չեն բարեւում։ Կարեն Կարապետյանը իսկզբանե դեմ էր ՀՅԴ-ի հետ կոալիցիային ՝ համարելով նրանց «ավել ուտող» բերան կերակրատաշտակի մոտ։ Դաշնակցական նախարարներից թերեւս միայն Դավիթ Լոքյանն էր, որ այս ընթացքում իշխանության վերնախավի հետ սերտ կապի շնորհիվ կարողացավ հարաբերություններ կառուցել նաեւ Կարեն Կարապետյանի հետ, իսկ մյուսների սառը շփումները վարչապետի հետ անգամ տեսանելի են։ Կառավարության նկատմամբ ոչ ջերմ վերաբերմունք է դրսեւորում նաեւ մեկ այլ դաշնակցական Հրանտ Մարգարյանը։ Վերջինս տարեցտարի առավել խորացնում է Սերժ Սարգսյանի հետ անձնական մտերմությունը եւ բիզնես գործընկերությունը եւ հարկ եղած դեպքում խայծում իշխանական որոշ գործընկերների, որոնք Սարգսյանի հակառակորդն են, խոսքը, բնականաբար, Կարեն Կարապետյանի մասին է։ Մինչդեռ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից Աղվան Վարդանյանի մոտ նկատելի է Կարեն Կարապետյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը։ Վերջին ժամանակներում ի հեճուկս այն բանի, որ կուսակիցները Կարապետյանի նկատմամբ հրապարակային չեզոք վերաբերմունք են դրսեւորում, Աղվան Վարդանյանը գովաբանում է վարչապետին եւ նրա գործունեությունը։ Այդ վերաբերմունքը դրսեւորվեց նաեւ ԱԺ ճեպազրույցների ընթացքում։ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց, որ իրենց լիովին գոհացնում է կառավարության գործունեությունը. «Ճանապարը ճիշտ է ընտրված, մնացածը տեսողության խնդիրներ են»: Աղվան Վարդանյանն այդպես պնդեց, երբ նրան հարցրեցին, թե ինչ խղճով է ՀՅԴ-ն պատրաստվում կողմ քվեարկել 2018 թվականի բյուջեի նախագծին, երբ ընդդիմադիր խմբակցությունները բարձրաձայնում են երկրում օրեցօր ավելացող խնդիրների մասին: «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից, առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել, թե ինչպես էին կողմ քվեարկում նախորդ որոշ կառավարությունների բյուջեին»,-ասաց նա՝ քար նետելով Ծառուկյան դաշինքի ուղղությամբ, որն անցած քառօրյային գրոհ ձեռնարկեց Կարեն Կարապետյանի ու ՊԵԿ-ի դեմ։ Սակայն Ծառուկյան դաշինքի նկատմամբ կսմիթներն այսքանով չեն սահմանափակվում, պարոն Վարդանյանն ասում է, որ ընդդիմությունը լինում է մոլի բառի ամենատարբեր իմաստներով, ակնարկելով, որ Ծառուկյան դաշինքի վերաբերմունքը Կարեն Կարապետյանի նկատմամբ պայմանավորված է սեփական բիզնեսի՝ Առինջ մոլի առեւտրականների խնդրով։ Սակայն Դաշնակցությունում ստեղծված իրավիճակը գրեթե չի տարբերվում Ծառուկյան դաշինքում ստեղծվածից, այստեղ նույնպես անհատները առաջնորդվում են ոչ թե կուսակցական գաղափարախոսության, միասնականության ուղով, այլ անձնական շահից ելնելով։ Չի բացառվում նաեւ, որ ՀՅԴ-ն ցավով է ընդունում ՀՀԿ-Ծառուկյան դաշինք կոալիցիայի հեռանկարից, որի մասին մամուլը գրում է արդեն մի քանի ամիս շարունակ։ Անի Սահակյան

դիտվել է 126 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am