ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել դաշնային Կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին և տեղական խորհուրդներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, շատ պարզ», – ասել է Թրամփը Սպիտակ տան Արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաև աշակերտներ՝ խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրելով «հրամանագրեր»։
Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրն առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսում, իսկ ըստ Reuters-ի՝ այնտեղ այս նախագիծն անցկացնելու համար դեռ մի քանի ձայնի պակաս կա։ Սպիտակ տունը պնդում է, որ Կրթության նախարարությունը գումարի կորուստ է, և որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումներն իրենց չեն արդարացրել։
Նախարարությունը վերահսկում է ԱՄՆ-ում շուրջ 100 000 հանրային դպրոց և 34 000 մասնավոր դպրոց՝ չնայած հանրային դպրոցների ֆինանսավորման ավելի քան 85%-ը կատարվում է նահանգային և տեղական կառավարությունների կողմից։
Գերատեսչությունը դաշնային դրամաշնորհներ է դրամադրում կարիքավոր դպրոցներին, ֆինանսավորում ծրագրեր՝ վճարելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչներին, փոխարինելու հնացած ենթակառուցվածքը։ Բացի այդ, Կրթության նախարարությունը վերահսկում է 1,6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկերը։
Առայժմ Թրամփի հրամանի նպատակն է կրճատել նախարարության կազմն այնքան, որ այն կատարի միայն վարկերը կառավարելու, ցածր եկամուտ ունեցող ուսանողներին քոլեջ այցելելու համար դրամաշնորհներ տրամադրելու, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու ռեսուրսներ տրամադրելու գործառույթները։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը