Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ինչ պաշտոն են խոստացել. ArmLur.am

Կեսգիշերային SMS-ով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այս տարվա փետրվարի 27-ի նիստում որոշում ընդունեց այն մասին, որ մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում գործադիրը Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։

150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։ Այսինքն՝ եթե հանքավայրը շահագործվի և հանկարծ Ադրբեջանի կրակոցների կամ այլ միջամտությամբ շահագործման գործընթացը խաթարվի, Կառավարությունը պետք է վճարի 150 մլն դոլարի նշած բանկերի վարկերը, որոնք ուղղված են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար:

Հիշեցնենք նաև, որ 2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։

Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլիոնը՝ տեղական բանկից, ևս 100 միլիոնը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։

Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ Այս կասկածահարույց գործարքներով շահագործվելիք հանքում ՀՀ Կառավարությունն ու ՔՊ-ն կունենան ներկայացուցիչ՝ ի դեմս նախկին բնապահպան-ակտիվիստ, Ամուլսարի հանքավայրի բացման դեմ պայքարած Գնել Սանոսյանի:

Ճիշտ նույն սցենարով, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Նարեկ Բաբայանն է աստղաբաշխական աշխատավարձով, որը ողջ կառավարությունով գաղտնի են պահում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սանոսյանից, սակայն չի հաջողվել ստանալ մեկնաբանություն:

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
«Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան Բացահայտված է այս իշխանության սուտը․․․ Արման Ղազարյանը պաշտոնական թվեր ներկայացրեց (video) Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն Խայտառակ վիճակ է․ Ձերբակալված ընդդիմադրի մոտ թույլ չեն տալիս փաստաբան մտնի, ահազանգում է Մելոյանը (video) Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում․ Սեյրանյան Փաշինյանը թող հենց հիմա Աննա Հակոբյանի հիմնադրամի կոռուպցիոն ռիսկերը բացահայտի․ Էդգար Ղազարյան (video) Էս մահերը լսի՛ր․ չե՛ս կշտանում․ Խաչատուրովին կալանավորում ես, որ․․․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն` «Ուժեղ Հայաստան»-ի անդամների նոր ձերբակալությունների մասին Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. հայտարարություն «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ «Փողոցայինի բառապաշարով, զզվե՛լ ենք․․․ ո՞վ եք դուք»․ Արմեն Ռուստամյան (video) Երբ թվերը ծառայեցվում են քաղաքականությանը․ կառավարության հաշվետվությունը՝ որպես քարոզչություն․168.am «Ժողովու՛րդ, Նիկոլի մահաբեր շարասյունից զգուշացեք, բայց պատռեք նրա դիմակը». Սամվել Հակոբյան (video) ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հազար տոննա բեռ, հիմնականում ցորեն և պարարտանյութ Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրենյանց Տականքնե՛ր, գիտե՞ք՝ ինչ են ասում՝ ինչու է այդ զինվորը մահացել․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Հնարավոր չի, որ Փաշինյանն ընտրվի․ քաղաքացի (video) Նիկո՛լ, հենց հիմա հարցիս պատասխանիր, սա բարեգործության արգելք չի՞. Ռուբեն Մելիքյան (video) Դե թող փորձվի Թրամփը․ վաղը ռուսական մի նավ կմտնի իրանական նավահանգիստ․ Հայկ Այվազյան (video) Ձեզ ասեմ՝ ինչու են հենց այս պահին Փաշինյանի թիրախում կանայք․ Մարիաննա Ղահրամանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am