Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյան

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ին՝ ընդգծելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում:

«Մեղադրանքները, որոնք առաջադրվել են Ռուբեն վարդանյանին մեկ տարվա ձգձգումներից և կալանքի ժամկետների երկարացումներից հետո, ըստ էության, ամեն ինչի մասին են: Փաստորեն, կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելը՝ հասնելով 1980-ականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր: Այսպիսով, սա կեղծ դատավարության և նրան հնարավոր բոլոր մեղադրանքները ներկայացնելու փորձ է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25,000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում՝ առանց թարգմանության: Այսպիսով, ըստ էության, նրան առաջադել են մեղադրանքներ, որոնք նա չի հասկանում, բերել են ինչ-որ ապացույցներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից»,- ասել է Աֆեյանը՝ պատասխանելով CNN–ի մեկնաբան Պաուլա Նյուտոնի այն հարցին, թե ի՞նչ է նրան հայտնի Վարդանյանին առաջադրված մեղադրանքների մասին։

Նրա խոսքով՝ Վարդանյանի հացադուլի նպատակը կեղծ դատավարությանը մարդկանց ուշադրությունը հրավիրելն էր, քանի որ ի վերջո, եթե սա լիներ բաց դատական գործընթաց, նա կպաշտպաներ իրեն․

«Ինչ վերաբերում է վիճակին․ նա դիմանում է իր նկատմամբ վատ վերաբերմունքին, եղել են խոշտանգումների դեպքեր։ Սա շատ բարդ գործընթաց է և, ցավոք, այսօրինակ երկրներում սա սովորական երևույթ է»։

Աֆյանը խոսել է նաև խաղաղության պայմանագրի մասին։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա հավատում է, որ մենք կտեսնենք այս տեսակի խաղաղության գործարքի վերջնականացումը, և ի՞նչ է դա նշանակելու գերիների ազատ արձակման համար, Նուբար Աֆեյանը պատասխանել է․

«Տեսեք, կա պարտադրված խաղաղության համաձայնագրերի երկար պատմություն, որոնք կնքվել են ռազմական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո։ Այդպիսի համաձայնագրերը ցավոք երկար կյանք չեն ունենում։

Որպես սփյուռքահայ, ով 25 տարի բազմաթիվ գործեր է արել՝ օգնելով Հայաստանին զարգանալ ու հասնել անվտանգության ու բարգավաճման ավելի բարձր մակարդակի, պետք է ասեմ, որ թեև ես շատ կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, բայց այն պետք է լինի իսկական խաղաղության համաձայնագիր:

Հարցեր են բարձրացվում այն մասին, թե արդյո՞ք սա երբևէ կստորագրվի, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործում է այս պատերազմը կամ այս հակամարտությունը ներքին նպատակներով, ու այդ ընթացքում այնտեղ ճնշում է ազատ արտահայտման բազմաթիվ դրսևորումներ: Իրականությունն այն է, որ այս համաձայնագիրը կարող է չստորագրվել, և եթե ստորագրվի, եթե այն բացառի բանտարկյալների ազատ արձակումը, ես չեմ կարծում, որ համաձայնության արժեքը թղթից ավելին կլինի»։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am