Հայկական կողմի հրավերով Երևան եկած թուրք լրագրողներից CNN Turk-ի լրատվական ծառայության տնօրենը պատվավոր մեդիա շրջայցից հետո իր ռեպորտաժում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, ինչպես նաև քաղաքն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական». այս կեղծիքի վրա ուշադրություն է դարձրել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։ Հայտնում է SputnikArmenia-ն:
Իդրիս Արիքանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների թվում էր, ովքեր անցած շաբաթ հարցազրույց են վերցրել Նիկոլ Փաշինյանից։
Վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, որը թուրք լրագրողների մեդիա տուրի կազմակերպիչներից է, սոցիալական ցանցում պարզաբանել է, թե թուրքական հեռուստաալիքը նախ պատրաստել է բավականին հավասարակշռված ռեպորտաժ, այնուհետև, ադրբեջանական կողմի ճնշմամբ, նկարահանվել է երկրորդ` կողմնակալ և հակահայկական նյութը, այդ թվում՝ մզկիթի մասին հատվածը։
Ավելի ուշ երկրորդ ռեպորտաժը հեռացվել է YouTube-ից, բայց այս պահին էլ այն կա հեռուստաալիքի կայքում։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը