Եթե ծնողները հավատում են «հայուգենական» քարոզչությանը, թող հրաժարվեն

««Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բացահայտվեց հայ ժողովրդի դեմ  հերթական հրեշավոր դավադրությունը։ Այս անգամ մասոններն ու սիոնիստները որոշել են  հայ աղջիկներին «գարդասիլ» պատվաստել, որպեսզի նրանք չբեր դառնան, և Հայաստանի բնակչությունը է՛լ ավելի պակասի։ Ինչպես և ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի դեպքում ինչ-որ մի խումբ «աղմուկ է բարձրացրել», որ այս օրենքով երեխաներին խլելու են ծնողներից, և մնացածները, չկարդալով այդ օրենքի ոչ մի տող, դրան հավատացին, այդպես էլ «գարդասիլի» պարագայում է՝ հակասում է այն «հայու գենին», և վերջ։   Մարդկային օրգանիզմն այնքան բարդ ու առեղծվածային երևույթ է, որ նույն այդ պատվաստումները կարող են վնաս բերել։ Հրաժարվել, ասենք, պոլիեոմելիտի դեմ պատվաստումից՝ հաշվի առնելով այդ ռիսկը, կարծես թե ծնողների մեծամասնության մտքով  չի անցնում։ Բայց եթե անցնում է, ապա, խնդրեմ՝ հրաժարվեք։ Բայց դա պետք է արձանագրվի, և հետո, երբ երեխան հիվանդանա պոլիեոմելիտով, թող ծնողներն իմանան, որ հենց իրենց «եհովայական» կամ «ազգային-ազատագրական» գաղափարներն են այդ  հիվանդության պատճառը։ Երեխան էլ, երբ մեծանա այդ հիվանդությամբ, թող ծնողներին «շնորհակալություն հայտնի»։   Նույնը՝ արգանդի վզիկի  քաղցկեղի դեմ պատվաստումը։ Եթե ծնողները հավատում են «հայուգենական» քարոզչությանը, թող հրաժարվեն  պատվաստումից, բայց հրաժարվեն գրավոր, և այդ փաստաթուղթը հավերժ պահպանվի համապատասխան ատյաններում, որպեսզի հաջորդ սերունդն  ամբողջությամբ գիտակցի մեր սերնդի քարանձավային մտածողության, տգիտության և նախապաշարվածության աստիճանը»։   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am