«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների Հայաստանում 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ծնելիությունը նվազել է 8 տոկոսով ։ 2024 թվականին ծնվել է 33 648 երեխա, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 36 590 երեխա։ Միաժամանակ, նորածինների 17614-ը տղա է (2023-ին՝ 19220), 16034–ը՝ աղջիկ (2023-ին՝ 17370),այսինքն 100 աղջկան բաժին է ընկնում 109,9 տղա (նորածինների սեռերի հարաբերակցությունը)՝ 2023 թվականի 110,7-ի դիմաց։ որը նաև խոսում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումի մասին։
Այս վիճակագրության ֆոնի վրա ՀՀ կառավարությունը մի որոշում է ընդունում, որով մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով հղիության ընդհատումը թույլատրվում է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն դարձնում է ավելի հասանելի և «մատչելի», ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման համար սահմանում գրավոր դիմումի պահանջ՝ «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով, դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար։ Սրան գումարելով ծննդատներում գործող «օրինական կոռուպցիան»՝ նվիրատվությունների ձևով, ինչպես նաև աբորտներից հետո զարգացող երկրորդային չբերությունը, հասկանալի է դառնում,որ ազգը դանդաղ ոչնչանում է։
Հ․Գ․ Մի նախարարի տեղակալ կա, որը ընդմիջումներին գինեկոլոգիայով է զբաղվում, վազում է իր նախկին աշխատաեղը՝ միջամտություններ անելու, տեսնես սա իրեն չի անհանգստացնում»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը