Ո՞վ կշրջի Բրյուսելի գագաթնաժողովի սեղանը՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիևը

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, Բրյուսելից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: «Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ»,- ասում է Յոզվյակը: Ըստ «Ազատության» թղթակցի՝ Բրյուսելում այժմ բավական մտահոգված են: Երկու տարի առաջ, կրկին ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, հռչակագրի ընդունումը հայտնվել էր տապալման վտանգի տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չկարողանալով առաջ տանել Բաքվի նախընտրած ձևակերպումները, հրաժարվել էր գագաթնաժողովին մասնակցելուց, արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ժամեր շարունակ չէր ստորագրում հռչակագիրը և անգամ լքել էր նիստերի դահլիճը՝ Եվրամիության առաջնորդներին թողնելով անորոշության մեջ: «Եվրամիությունը լուրջ մտավախություն ունի, քանի որ այստեղ լավ են հիշում 2015-ի գագաթնաժողովը, որտեղ այս հարցի շուրջ վեճը շարունակվեց հանդիպման սկզբից մինչև վերջ: Ալիևն անգամ հրահանգել էր չստորագրել վերջնական հռչակագիրը, ինչի արդյունքում փաստաթղթի ընդունումը մի քանի ժամ ուշացավ: Այս հարցը կարող է կրկին դրամայի վերածվել, Սարգսյանն ու Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացակայության պատճառով», - հաղորդում է «Ազատության» Բրյուսելի թղթակիցը: Եվրոպացի դիվանագետները անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել են՝ այս անգամ, իրադարձությունների նման սցենարից խուսափելու համար, Բրյուսելը որոշել էր անվանական չառանձնացնել առկա հակամարտություններն ու սահմանափակվել ընդհանուր ձևակերպմամբ: Կան տեղեկությունները, որ հռչակագրի նախնական տարբերակում, մասնավորապես, առանց այս կամ այն խնդիրը հասցեական նշելու, կոչ է արվում ակտիվացնել ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - ասված է փաստաթղթում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց, որ «այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ուստի չի կարող մանրամասներ հաղորդել»: Հիշեցնենք, որ 2015թ. Ռիգայում տեղի ունեցած ԱլԳ գագաթնաժողովից հետո, Հայաստանի արտգործնախարարը, սակայն, որոշ մանրամասներ էր փոխանցել՝ պնդելով՝ Բաքուն դեմ էր, որ Եվրամիությունը համատեղ հռչակագրում մատնանշի ղարաբաղյան խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունները, որտեղ ամրագրվում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ըստ ամենայնի՝ հայկական կողմը փորձում է Ռիգայի գագաթնաժողովի՝ հայկական կողմի համար նպաստավոր այդ ձևակերպումները կրկին մտցնել, ինչին հակազդում է պաշտոնական Բաքուն: Իհարկե, ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրերն իրավական որևէ ուժ չունեն, սակայն թե՛ Երևանը, թե՛ Բաքուն փորձելու են ավելին «պոկել»՝ ԼՂ հարցով ձևակերպումների առնչությամբ: Իսկ Ալիևի ջղաձիգ վիճակը՝ լիովին հասկանալի է, նա փորձում երկու տարվա վաղեմության խայտառակությունից խուսափել՝ ամեն գնով, համաձայնագրում «տարածքային ամբողջականության» սկզբունքի գերակայության արձանագրմանը հասնել: Մեկ շաբաթ մնաց հայ-ադրբեջանական «դիմակայությանը»՝ Բրյուսելյան գագաթնաժողովին ընդառաջ, որի ընթացքում Հայաստանի համար մեկ այլ կարևոր իրադարձության՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն է ծրագրված: Թամար Բագրատունի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am