Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ

2024 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից մի շարք աշխատանքներ են կատարվել։

 ՀՀ դատախազությունից հայտնում են, որ միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2024 թվականին ուղարկվել է 365 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն (2023 թվականին՝ 311), ստացվել է 203 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն:

Ուղարկվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող և օտարերկրյա պետություններում հայտնաբերված անձանց հանձնելու մասին 34 միջնորդություն (2023 թվականին՝ 28):

Ներկայացված հանձնման միջնորդություններից 10-ը բավարարվել է, 5-ը` մերժվել, 19-ը գտնվում է քննարկման փուլում, բավարարվել է նախկինում ներկայացված միջնորդություններից 8-ը, մերժվել՝ 8-ը:

Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը:

Այս տարի կամ առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ և, նկատի ունենալով անդրազգային հանցավորության դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի իրավասության լայն շրջանակը, հնարավորություն կլինի քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել ավելի արդյունավետ համագործակցություն:

2024 թվականի ապրիլի 26-27-ին Եվրոպայի խորհրդի հետ համատեղ անցկացվել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 12 պատվիրակություն օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազություններից և միջազգային կազմակերպություններից:

2024 թվականի հոկտեմբերի 3-5-ը Երևանում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 7 պատվիրակություն՝ 45 պատվիրակ ԱՊՀ անդամ 6 պետություններից և միջազգային կազմակերպությունից:

2024 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2025-2026 թվականների Համագործակցության մասին ծրագիրը: Իրավական ապահովման ոլորտում 2024 թվականին մեծ աշխատանք է կատարվել, սակայն հատկապես կարևոր է նշել քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծումը:

Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ կազմվել և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 11 միջնորդություն:

Ներկայացված 11 միջնորդություններից 3-ը դեռ քննարկման փուլում են, 5-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 3-ի դեպքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է նկատողություն, 1-ի դեպքում՝ խիստ նկատողություն, 1-ի դեպքում դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում կատարելու հիմքով դադարեցվել են:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 322 խախտում (2023 թվականին՝ 148):

Պատկան մարմիններին ուղարկվել է 52 հաղորդում: Ստուգմամբ արձանագրված՝ օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացվել է 31 միջնորդագիր, օրենսդրությանը հակասող 3 ակտ կասեցվել է, ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ ներկայացվել է 9 միջնորդագիր: Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 11 ուսումնասիրություն՝ արձանագրվել է 107 խախտում:

Իրականացված ուսումնասիրություններով և ստուգումներով ներկայացվել են հանցանքի մասին 7 հաղորդում, որոնց արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության արդյունքներով իրականացվել է 8 կարգապահական վարույթ՝ 9 դատախազի նկատմամբ, որոնց արդյունքում՝ 1 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, 4 դատախազ ազատվել է կարգապահական տույժից, իսկ 1 դատախազի կողմից թույլ տրված խախտումները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունում:

2024 թվականին տեղի է ունեցել հանձնաժողովի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 5 դատախազի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, բոլոր նիստերի արդյունքներով` կայացվել է որոշում կարգապահական խախտման փաստը և դրանում դատախազի մեղավորությունը հաստատելու մասին:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով մեքենաների համար դժվարանացնելի են Մերձավոր Արևելքում կործանվել է ԱՄՆ-ի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Գորայք-Զանգեր, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների․ Սաղաթելյան Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին Շարունակելու ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան, Գոհարն ազատ է․ Մելոյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով Ամուր տուն ունենալու որոշիչը մնում են տան ղեկավարի ջանքերը․ Հասրաթյան Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am