90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այս ձմեռն ամենաչորն է եղել՝ սկսած 1935 թվականից։

Ձմռան երեք ամիսներն էլ չորային էին, հատկապես չորային էր հունվար ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի ընդամենը 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ ընթացքում։ Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար՝ 45%-ը և 79%-ը։

Մի շարք օդերևութաբանական կայաններ 30-ից 40 օր անընդմեջ գրանցել են չոր օրեր, երբ ընդհանրապես տեղումներ չեն դիտվել կամ օրական տեղումների քանակը չի գերազանցել 1մմ-ը։

Ձմռան ընթացքում էական տեղումներ դիտվել են ընդամենը մի քանի օր՝ դեկտեմբերի 12-ին և 27-28-ը, փետրվարի 2-ին, 14-ին և 20-21-ը։

Սակավ տեղումների հետևանքով փետրվարի երկրորդ տասնօրյակի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը չէր գերազանցում 30 սմ-ը՝ մինչև 2000 մետր բարձրության գոտիներում։

Փետրվարի վերջին տասնօրյակում միայն դիտվել է ձյան ծածկի ավելացում` պայմանավորված փետրվարի 20-21-ը գրանցված տեղումներով: Հայաստանի ամենաբարձրադիր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, ձյան շերտի առավելագույն բարձրությունը փետրվարի 21-ին հասել է 121 սմ-ի, այնինչ միջինում այստեղ ձմռանը ձնածածկույթի առավելագույն հզորությունը գերազանցում է 2 մետրը։

Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը (-4․7 °C) նորմայից բարձր էր 0․8 °C-ով: Դեկտեմբերի և հունվարի ամսական միջին ջերմաստիճանները նորմայից բարձր էր համապատասխանաբար՝ 1․1 °C-ով և 2․4 °C-ով, իսկ փետրվարի ամսական միջին ջերմաստիճանը ցածր էր նորմայից 0․9°C-ով: Ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 30-ին Աշոցքում՝ -28․5 °C, իսկ Կապանում օդի ջերմաստիճանը հասել է 19․9 °C (դեկտեմբեր 12-ին)։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025թթ․ ժամանակահատվածում ձմռան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 7 մմ-ով կամ 6․3%-ով։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ցանկացած պահի որպես «պեշկա» կդնի զոհասեղանին․ ՔՊ-ականները անցել են գլխների ճարը տեսնելու. «Իրավունք» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» Աննայի իշխանությունն ինչ-որ պահի ավելի մեծ է եղել, դա դուր չի եկել Փաշինյանին. «Հրապարակ» Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով». «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարի գործով Քննչականը հաստատում է․ կա քրեական վարույթ. «Ժողովուրդ» 15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am