Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ուկրաինական հիմնախնդրին նվիրված տեսակոնֆերանսում հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում օտարերկրյա զինուժի հնարավոր տեղակայմանը:
Այս մասին հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մելոնին հայտարարել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի և արևմտյան գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքներ, սակայն չի նախատեսում իր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ցամաքային ուժերի հնարավոր տեղակայման գործողությանը:
Մելոնին և իտալացի այլ պաշտոնյաներ նախկինում բազմիցս հայտարարել են, որ դեմ են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին և եվրոպական ուժերի կազմում ռազմախումբ չեն ուղարկի Ուկրաինա:
Իտալիան ժամանակավրեպ է համարում այդ գաղափարը, սակայն պատրաստ է քննարկել այն ՄԱԿ-ի հովանու ներքո նախաձեռնության իրականացման դեպքում։
Ուկրաինական խնդրի կարգավորման և եվրոպական հավաքական անվտանգության վերաբերյալ մարտի 2-ին Լոնդոնում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ արվելու է՝ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը պաշտպանել և խաղաղությունը երաշխավորել ցանկացողների դաշինք ստեղծելու համար:
Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առաջիկա օրերին նախատեսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել «Եվրոպա պլյուս» ձևաչափի խումբը, որում ընդգրկված երկրները պատրաստ կլինեն մասնակցել Ուկրաինայում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը և անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 6-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը փոխզիջման հնարավորություն չի տեսնում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահներ տեղակայելու հարցում։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը