Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է։ «2024 թվականի մայիսի 10-ին 19 տարեկան Արսեն Վարդանյանը, ինչպես այլ վայրերում, այդպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհին անհնազանդության ակցիա էր իրականացրել: Ակցիան, առանց պատշաճ օրինական պահանջ ներկայացնելու, ոստիկանները որոշում են դադարեցնել (ինչպես շատ հաճախ ենք տեսնում): Արդյունքում Արսենին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում՝ իբրև ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ: Արսենին կալանավորում են երկու ամսով: Արսենի նկատմամբ մեղադրանքը բացառապես կառուցված է լինում ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա, իսկ միակ տեսանյութը որն առկա էր, փաստացի հերքում էր որևէ բռնության հանգամանքը: Նման փաստական տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքները վերջերս շատ տարածված են, հայտնի՝ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին է վերաբերում խոսքս: Գործընկերների հետ ստանձնեցինք Արսենի պաշտպանությունը, 2024 թվականի հունիսի 26-ին կալանքը որպես խափանման միջոց վերացվեց և 2025 թվականի մարտի 12-ին իրապես պատվարժան, Դատավոր Բախշիյանի կողմից հրապարակվեց արդարացման վերդիկտ: Հիշեցման կարգով՝ վերջին տարիներին ոստիկանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործերը, այդ թվում դատարան ուղարկված, բազմաթիվ են, իսկ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու դեպք, որ ուղարկվի դատարան՝ չեմ նկատել»,-գրել է նա:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը