Հատկապես հիմա, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք, հյուրանոցում անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած Թուրքիայի քաղաքացին պետք է բոլորիցս ներողություն խնդրի. Ռուբեն Մելիքյան
Հիմնական անձանցից մեկը, ում նկատմամբ Թուրքիայի քաղաքացու կողմից տեղի է ունեցել խուլիգանական վարքագիծ՝ եղել է հյուրանոցում աշխատող արցախցի: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի «Լոնդոն» հյուրանոցում տեղի ունեցած դեպքին: Այդ անձը ներողություն է խնդրել, սակայն արցախցու հետ քննչական գործողությունների ընթացքում հրաժարվել է ներողություն խնդրել, ինչից էլ արցախցին վիրավորվել է: «Իրավապահները սկզբում նրան ձերբակալել են, երեք օր պահել անազատության մեջ՝ հյուրանոցի սեփականատիրոջ հաղորդման հիման վրա: Առաջին, բոլոր տուժած անձինք կարող են պահանջել, որ տվյալ անձն իրենցից ներողություն խնդրի և երկրորդ՝ մենք բոլորս իրավունք ունենք պահանջելու, որ սա ծածկադմփոց չարվի, ու այս վարույթը նախաքննության փուլում չկարճվի: Այս խուլիգանությունը մասնավոր մեղադրանքի գործ չէ, սա հանրային մեղադրանքի գործ է, որը վերաբերվում է բոլորիս, բոլորս շահառու ենք: Թող գա, դատարանում բոլորիցս ներողություն խնդրի ու ասի, որ Հայաստանում չի կարելի այսպես պահել»,- նշել է Մելիքյանը։ Մելիքյանի համոզմամբ, հասարակական կարգն այսպես խախտել չի՛ կարելի, հակառակ դեպքում ինքն այս դեպքը կհամարի ծածկադմփոց. «Հատկապես հիմա՛ , այս վիճակում, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք», -ասել է Մելիքյանը: Ավելի վաղ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել, նրան ձերբակալել են: Սակայն հետագայում, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը