Արաբկիրի թաղապետ է նշանակվելու Լիդեր մականունով «դաշնակ Հովոն»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ թերեւս այս շաբաթվա ընթացքում, հնարավոր է անգամ՝ այսօր, պաշտոնանկ արվի Արաբկիրի ՀՀԿ-ական թաղապետ Հրայր Անտոնյանը եւ նրա փոխարեն թաղապետ նշանակվի Հովհաննես Վարդանյանը՝ դաշնակ Հովոն։ Վարդանյանը, որը հայտնի է Լիդեր մականունով, նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ՌՈ-ում, Գլխավոր դատախազությունում» Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
