Արտահերթ ընտրություններ, այ ոչ թույլ կոալիցիա
BBC-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի շուտ կհամաձայնվի արտահերթ ընտրությունների, քան փոքրամասնության կառավարության: Հրաժարական տալու պատճառ չեմ տեսնում՝ չնայած ձախողված բանակցություններին,ասել է Մերկելը: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել քաղաքական ուժերին վերանայել դիրքորոշումները:Գերմանիայում կոալիցիա չի հաջողվել ձևավորվել, երբ Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է բանակցությունները դադարեցնելու մասին: Կուսակցությունը հայտարարել է, որ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության, Քրիստոնյա սոցիալիստական կուսակցության և կանաչների հետ ունեցած տարաձայնությունները հաղթահարելու ճանապարհ չի տեսնում:
