8 ամսում 1/3-ով ավելացում.ինչ թվեր է ներկայացնում Լավրովը
«Մենք հաջող առաջընթաց ենք արձանագրել տնտեսական և առևտրային հարաբերություններում: Այս տարվա 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1/3-ով:Ռուսաստանը կայուն ներդրումների առումով առաջին տեղն է գրավում ՀՀ տնտեսության մեջ: ՀՀ-ում մի շարք ռուսական ձեռնարկություններ են գործում, ինչպես օրինակ «Գազպրոմը», «ՎՏԲ» բանկը, ռուսական երկաթուղին և այլն », - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հանդիպման ժամանակ մենք դիտարկել ենք նաև այլ ծրագրերում կատարվելիք ներդրումները, օրինակ՝ վառելիքի և էներգետիկայի ոլորտում, ներառյալ Մեծամորի ատոմակայանի շահագոծման երկարացումը: Արձանագրվել է կայուն զարգացման գործընթաց ռազմատեխնիկական համագործակցության համար: Երևանը ՌԴ անկյունաքարային գործընկերներից մեկն է ԱՊՀ տարածքում, ՌԴ-ն դրական է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ ուղղությամբ:Մենք գործնականորեն համընկնող դիրքորոշումներ ունենք միջազգային կազմակերպությունների օրակարգում գտնվող հարցերի շուրջ», - նշեց Լավրովը:
