Ով է ընտրելու Մալախովի առաջնեկի անունը
Հանրահայտ հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը նոյեմբերի 16-ին հայր է դարձել։ Նրա կինը՝ Նատալյա Շկուլևան, լույս աշխարհ է բերել 4.2 կգ քաշով ու 54 սմ հասակով տղայի, հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։ Երեխայի անվան ընտրության հարցում ծնողները դիմել են հեռուստադիտողներին։ Քվեարկությունը սպասվում է այսօր՝ «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» ծրագրի ժամանակ։
