«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է հայտնվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների մրցույթում հաղթող է ճանաչվել Մարիաննա Բաղինյանը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովից։
Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցով տեղի էր ունեցել Մրցութային խորհրդի նիստ, որի ժամանակ էլ հարցազրույցի արդյունքում հաղթել է Մարիաննա Բաղինյանը։ Նրա թեկնածությունը առաջիկայում կներկայացվի ԱԺ, որպեսզի պատգամավորները ընտրեն ԿԿՀ անդամ։
Հիշեցնենք, որ ԿԿՀ անդամի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել էր նաև Գարիկ Մինասյանը։
Հավելենք, որ Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը