Երևանի սրտում կկառուցվի խոշոր համալիր. կոռուպցիան և պաշտոնական կապերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտարարել էր «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության մասին (մրցույթը հայտարարվել էր հունվարի 17-ին, իսկ արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին), սակայն ավագանու որոշում այս մասով չկայացվեց: Միայն հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երեւանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին:

Մինչ մանրամասներին անդրադառնալը նշենք, որ «Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը, և ՀՀ օրենսդրությամբ մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, իսկ 2018 թվականից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնության:

Պաշտոնական հայտարարություններում որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ԿԳՄՍՆ-ն ինչ դիրքորոշում է տվել Երեւանի մշակութային ժառանգություն համարվող տարածքի վերաբերյալ: Միայն հայտնի է, որ Տիգրան Ավինյանը միանձնյա կամ նեղ շրջանակով որոշել է մրցույթի ելքը. «Կասկադի» հարակից տարածքները պետք է տա 2018-ից հետո շեշտակի հարստացած գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին:

Իսկ ով է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հիմնական բաժնետերն է: Այդ կոնսորցիումը հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին, որի 97.5% ը պատկանում է Գրիգոր Տեր-Ղազարյանին, 1,5%-ը՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգին, իսկ 1% մասնակցություն ունի Հնդկաստանի մի քաղաքացի՝ Սուլախան Սինղը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզակի աջակիցներից է, ով ավանագու ընտրություններից հետո ավագանու իր անդամների հետ համագործակցության հուշագրով Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեց, կիսեց քաղաքային կառավարումը ՔՊ-ի հետ և հիմա ունի Երեւանի փոխքաղաքապետի, երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոններ: Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքային իշխանության մաս է «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտանիքի բարեկամը Երեւանի ամենամեծ շինարարություններն է իրականացնում:

Ըստ ծրագրի՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի, որի արդյունքում «Կասկադ» համալիրի անավարտ հատվածում կլինի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը «Հաղթանակի 50-ամյակի հուշարձան»-ի հետ: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:

Թե ինչեր տեղ կգտնեն նոր կառույցներում, վաղ է երեւակայել, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Պատմության և Կերպարվեստի թանգարանները միասին վերցված մոտ 15.000 հա են, իսկ նոր արվեստի թանգարանին, արվեստանոցներին ժամանցի և հանգստի գոտիներին տրվում է 50 000 քմ:

Հիշեցնենք, որ նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է Կոմիտասի շուկան քանդելու և տեղում մեծ համալիր կառուցելու ծրագրի հեղինակը, և մինչ օրս շուկայի առևտրականները բողոքում են, որ իրենց զրկում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Բայց նրանց խոսքը չի լսվում:

Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերից է, որը Ադրբեջանի պահանջով տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ: Գործարանը կառուցող «Ջի Թի Բի» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50% մասնակցություն ունի, մյուս 50%-ը նույն ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ծանոթով մրցույթ շահելը, իշխանական կապերով առաջ գնալը ընդդիմադիր ժամանակ համարում էր կոռուպցիա: Իսկ ի՞նչ է այս ողջ գործընթացը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am