Լավրովի առաջարկը Ադրբեջանին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանն առաջարկել է Ադրբեջանին մտնել Եվրաիսական տնտեսական միություն: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն բաց ինտեգրացիոն միավորում է: «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրաիսական տնտեսական միությունում: Մենք ոչ ոքի չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը: Այժմ ուսումնասիրվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցելու հարցը: Մենք նաև դիմումներ ենք ստանում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Մենք շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաև Ադրբեջանին», - հայտարարել է նա: 2015 թ-ի սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաև այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, նշելով. «Երբեք մի ասա երբեք»:
