Ջիգարխանյանի ժառանգը դերասանի հետ չի շփվում. ինչ է հայտնի նրա մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ժառանգը՝ Ստեփան Ջիգարխանյանը, դերասանի հետ չի շփվում արդեն 18 տարի։ Այս մասին հայտնում է wellnews.ru-ն։ Այն բանից հետո, երբ հարբելու համար Արմեն Բորիսովիչը Ստեփանին վռնդել է թատրոնից, նրանց միջև շփումը դադարել է։ Մեծ վեճից հետո նա արտերկիր է ուղևորվել և մոռացության մատնվել։ Ստեփանը Ջիգարխանյանի խորթ տղան է, նա դերասանի առաջին կնոջ՝ Տատյանա Վլասովայի որդին է։ Ստեփանը հանդիսանում է Արմեն Բորիսովիչի ժառանգը, սակայն նրա խոսքով՝ ժառանգության չի հավակնում։ Այժմ տղան ցանկանում է հաշտվել խորթ հոր հետ, ընդամենը մեկ խոսք Ջիգարխանյանից, և նա առաջին իսկ չվերթով կուղևորվի Մոսկվա։
