Ես նրան չեմ ների որպես տղամարդ, սակայն պատրաստ եմ աջակցել. Վիտալինան՝ Արմեն Ջիգարխանյանի մասին
Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վերադարձել է Վրաստան կատարած ուղևորությունից, սակայն Արմեն Ջիգարխանյանից ամուսնալուծվելու գործով դատական նիստին չի պատրաստվում ներկա գտնվել։ Դատարանում Վիտալինայի անունից հանդես կգան նրա ներկայացուցիչները։ «Ես չեմ խոչընդոտի Արմեն Բորիսովիչի՝ ինձնից ամուսնալուծվելու ցանկությանը։ Ես նրան չեմ ների որպես տղամարդ և ամուսին, սակայն պատրաստ եմ նրան աջակցել. նա ներկայում ոչ ոքի պետք չէ»,-ասել է Վիտալինան: Moscow-baku.ru պորտալի հաղորդմամբ՝ Վիտալինան ասել է, որ չի վստահում այն մարդկանց, ովքեր այժմ Արմեն Բորիսովիչի կողքին են։
