Մխիթարյանը պայքարում է ՄՅՈՒ-ում խնդիրների դեմ. The Sun
Անգլիական «The Sun» հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ նրա թիմը դժգոհ են նրանից: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանի հետ կապված խնդիրներ կան դեռևս: «Միկիի նկատմամբ դժգոհություններ կան թե Մոուրինյոյի և թե թիմակիցների կողմից: Մխիթարյանը վերջին օրերին հոգնածության մակարդակ ունի:Հավաքականների խաղերից հետո նրան հնարավոր է՝ հանգիստ տրվի: Անցած տարի Հենրիխը քրտնաջան աշխատեց մարզավիճակ ձեռք բերելու համար, այս տարի խնդիրները կարծես նորից վերադառնում են»,-գրում է պարբերականը: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում հայ ֆուտբոլիստն ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում և նույնիսկ փոխարինման դուրս չեկավ: Պարբերականը ենթադրում է, որ Պոլ Պոգբայի՝ վնասվածքից ապաքինվելուց հետո Մոուրինյոն հնարավոր է՝ հանգիստ տա Մխիթարյանին:
