Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության մասին առաջարկները կարող են օգտագործվել որպես «սփոյլերներ»: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն ասել է, որ կա համաձայնեցված ձևաչափ:
Նա հայտարարել է, որ չի լսել խոսակցություններ գոյություն ունեցող ձևաչափն ինչ-որ կերպ փոխելու վերաբերյալ: «Կարծում եմ, որ նման իրադրությունում, ինչպես նաև շատ ուրիշ կոնֆլիկտային իրադրություններում ինչ-որ նոր բանի մասին առաջարկները կարող են գիտակցաբար կամ անգիտակցաբար օգտագործվել որպես սփոյլերներ նրա համար, ինչն արդեն արվում է կայացած և երկու կողմերի համար ընդունելի լինելու հանգամանքն ապացուցած ձևաչափում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը