Վահրամ Բաղդասարյանն ինչ է ակնկալում Սերգեյ Լավրովի այցից
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Բաղդասարյանը նշեց, որ բնական է, որ Ռուսաստանն ուզում է ԵԱՏՄ ներգրավել նաև Ադրբեջանին։ «Եթե ձեզ թվում է, թե ամբողջ Ռուսաստանը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պետք է ապրի միայն Հայաստանի պրոբլեմներով, ես այդպես չեմ կարծում։ Նրանք մտածում են, որ վերջիվերջո այս հանգուցալուծումը պետք է լինի, գնալու են հաշտության, ինչի՞ բաց թողնեն Ադրբեջանին, նա էլ կարող է ԵԱՏՄ-ի մեջ լինել, քանի որ նաև պոստսովետական երկիր է։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Բայց այլ բան է ցանկությունը, այլ բան է՝ իրականացումը»,- ասաց նա: Ըստ նրա՝ քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, Ադրբեջանը չի կարող դառնալ ԵԱՏՄ անդամ: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին նախ՝ Բաքու, ապա՝ Երևան, Վ.Բաղդասարյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ ԱԳ նախարարը կամ ՄԽ համանախագահները նման շրջայց են կատարում՝ Երևան-Բաքու կամ Բաքու-Երևան, և Լավրովյան նոր պլան չի սպասում:
