Բաքուն ԼՂ հարցով նոր փաստաթուղթ է պահանջում
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կան ԼՂ հակամարտության լուծման տարբերակներ, որոնք պետք է միայն հավաքել մեկ փաստաթղթում, գրում է Ռիա Նովոստին: «Մենք բոլորս գիտենք ուր ենք հասել և ինչպես պետք է առաջ շարժվենք»,- ասել է Մամեդյարովը: ՌԴ ԱԳ նախարարն էլ նշել էր, որ շատ ուղղությունները, որոնք պետք է բերեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունքի, արդեն ուրվագծվել են:
