Արմավիրի մարզպետը ծնողներին ի՞նչ խոստումներ է տվել
Այսօր ժամը 10-ից սկսած բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի դպրոցում սովորող երեխաների ծնողները և աշակերտները` դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ: Տեղեկատվություն կա, որ անցած տարի վառարան են տարել ծնողները դասասենյակներից մեկը, որով ջեռուցելու հետևանքով դպրոցում հրդեհ էր բռնկվել: Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ասաց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է բողոքող ծնողներին, եւ նրանք փոխհամաձայնության են եկել: Ինչպես տեղեկացրեց՝ Աշոտ Ղահրամանյանը ժամանել է գյուղ, հանդիպել ծնողներին և խոստացել, որ երկու օրից նորոգման և ջեռուցման աշխատանքներ կմեկնարկեն: Ծնողները զգուշացրել են, որ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն:
