Հովիկ Աբրահամյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՞ն
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պարույր Սեւակի ստեղծագործությունից մեկ քառատող, որում ասվում է. «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս… Պարույր Սևակ»: Այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Հովիկ Աբրահամյանին նշանակել Մոնումոնտի կառոմպացված առանձնատների թանգարանի գիդ:
