Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ. այն գլխավորում է օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին: Հանրահայտ քաղաքական գործիչ եւ բժիշկ Բեռնարդ Քուշները ոչ միայն Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրն է (1971թ.), այլ նաեւ՝ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության (1980թ.): 2007-2010թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար: Նա կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում, Սիրիայում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում եւ այլուր: Քուշները նաեւ ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: «Շատ ուրախ ենք, որ Բեռնարդ Քուշները դառնում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Նա ողջ կյանքի ընթացքում իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներին աջակցելուն, – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Քուշների եւ նրա կազմակերպության շնորհիվ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած մարդիկ ստացան անհետաձգելի բուժօգնություն: Մենք երախտապարտ ենք նրա անգնահատելի ջանքերի համար եւ ուրախ ենք, որ իր փորձառությամբ նպաստելու է «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին ընտրելու գործընթացին»: «Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալը՝ դառնալով մի նախաձեռնության մաս, որը կարճ ժամանակամիջոցում արդեն մեծ ազդեցություն է գործել հազարավոր մարդկանց կյանքում,- նշեց Բեռնարդ Քուշները,- ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու արտակարգ իրավիճակներում գործող բազմաթիվ հերոսների եւ այժմ անհամբեր եմ ընտրելու նվիրյալների՝ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ»: Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին: «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաեւ Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդիկ շարժման մեջ. զարգացման և ինտեգրացիայի կարիք» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ Mercator հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել: 2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am