Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Ջրարփի թաղամասի միջնակարդ դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում երեխաները հաճախեն վթարային պայմաններում գտնվող դպրոց: Ամեն Աստծո օր երեխաներին դպրոց ենք ճանապարհում ահը սրտներումս: Մանավանդ, որ մի քանի օր է՝ ամեն օր լսում ենք, որ Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել և այն զգացվել է նաև Հայաստանում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թողես ամպագոռգոռ կհայտարարի, թե իմ մարզի ուսումնական հայստատություններում ամեն ինչ «օկ» է; Ինքը մարզպետարանի հարմարավետ կաբինետում տաքուկ բազկաթոռի վրա նստած մի թե չի տեսնում էս վիճակը: Լավ էլ ծանոթ է, երևի վարդագույն ակնոցներ է քաշել աչքերին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցում սովորում է 260-ից ավելի երեխա ու հիմա թե՛ ծնողները, թե՛ երեխաները կանգնել են կոտրած տաշտակի առջև: Նրանք ասում էին, որ այս անգամ համբերության բաժակը լցվել է և մինչև վերջ գնալու են իրենց արդարացի պահանջների բարձրաձայնման, որպեսզի խնդիրը լուծվի: Ծնողները նշում էին նաև, որ իրենք Արմավիրի մարզպետից ոչ մի ակնկալիք էլ չունեն, իրենց հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով,եթե բարի ցանկություն ունենա՝ խնդիրը կլուծվի: Այս պահին ծնողները, որոնց նաև պատրաստվում են միանալ դպորցականները, շարժվում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի ուղղությամբ, որպեսզի փակեն այն:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am