Զգուշացեք կեղծ ընդդիմադիր թեկնածուներից

«Հրապարակը» գրում է ․ Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ միայն ՔՊ-ական թեկնածուների, այլեւ երկրորդ, երրորդ տեղը զբաղեցնող ուժի առաջադրման հարցը, որ հետընտրական կոալիցիա կազմելով՝ իշխանություն ձեւավորեն: Որովհետեւ ՔՊ-ն բավարար ձայներ չունի: Ըստ ամենայնի՝ Փարաքարում այդ դերը կստանձնի Գոռ Սարիբեկյանը, որը ՔՊ փրայմերիզի մասնակիցներից էր, Լյուդվիգ Գյուլնազարյանից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն։ Գյուլնազարյանը կգլխավորի ՔՊ-ն, իսկ Գոռի համար հարմար կուսակցություն են փնտրում։ Ուշագրավ վիճակ է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունում․ անցած ընտրությունների առաջատար, ԱԵ խորհրդի անդամ Վոլոդյա Գրիգորյանը, մեզ հասած տեղեկություններով, հակված չէ իր կուսակցության ցուցակով առաջադրվել: Կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի` Բաքվում գերության մեջ գտնվելը փոքրացրել է հաղթելու հեռանկարը, իսկ Վոլոդյա Գրիգորյանի հետ այլ ուժեր են բանակցում։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դեռ վերջնական որոշում չունի, թե որ կուսակցությամբ է առաջադրվելու։ Նկատեցինք․ տարօրինակ է, որ, լինելով «Ապրելու երկրի» անդամ, երկմտում է։ «Թողեք չմեկնաբանեմ, այդ մասը թողնենք ժամանակին․․․»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է ԱԵ ցուցակով գնա։

 

 

Փոխարենը ԱԵ համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, Վոլոդյան էլ մեր թեկնածուն է»։ Չորրորդ թեկնածուն էլ, ըստ ամենայնի, կլինի Դավիթ Մինասյանը, որը նախորդ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիայի արդյունքում երկուսուկես տարի կառավարեց համայնքը, ապա ղեկը փոխանցեց ՔՊ-ին եւ ինքը բանտ գնաց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 25․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am