Կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները ձախողվել են
«Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ լքել է բանակցությունները: Մենք հարկադրված կլինենինք հրաժարվել մեր սկզբունքներից եւ այն բանից. ինչը մենք պաշտպանում էինք, ուստի ավելի լավ է չկառավարել, քան վատ կառավարել»,- այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է լիբերալների առաջնորդ Կրիստիան Լինդները 12 ժամ տեւած բանակցություններից հետո: «Պարզվեց, որ չորս կուսակցությունները չունեն երկրի զարգացման ընդհանուր տեսլական եւ վստահության ընդհանուր բազա, որը կայուն կառավարության հիմքը կլիներ:Մենք չգիտենք, թե ապագայում ինչ մարտահրավերների առջեւ կհայտնվեն Գերմանիան եւ Եվրոպան, բայց եթե մենք չենք կարողանում համաձայնության հասնել ակներեւ հարցերի շուրջ, էլ ինչ խոսենք ապագայի մասին:Մենք մեր գործընկերներին չենք մեղադրում այն բանում, որ նրանք պաշտպանում են իրենց դիրքորոշումները, բայց մենք էլ նույնն ենք անում»,-ասել է նա:
