ԱՄՆ դեսպանի զգուշավոր 2-ը կառավարությանը

Հայաստանում դեռևս դժվար տնտեսական վիճակ է, ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ, երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ասելով, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները, ապա մարդիկ ավելի քիչ կլքեն երկիրը և կմնան Հայաստանում աշխատելու: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը միանգամից անում է երկու բացասական արձանագրում՝ Հայաստանում տնտեսական դժվար վիճակ է, և այսպես ասած՝ բարեփոխումները չեն տալիս արդյունք, և մարդիկ հեռանում են Հայաստանից: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը ցածր գնահատական է նշանակում ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունքին: Դժվար է ասել, թե հատկապես ո՞վ է ստանում այդ գնահատականը՝ վարչապետ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան, թերևս, ակնհայտ է, որ մեղմ ասած՝ հաճախ չես տեսնի, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անի հայտարարություններ, որտեղ բացասական գնահատականը գերակշռում է դրականին: Դա նշանակում է, որ Նահանգները դժգոհ է ինչ-որ բանից: Հատկապես ինչից, դժվար է ասել, բայց խոսքն, իհարկե, վերաբերում է կառավարման որակին, տնտեսական քաղաքականությանը, այսպես ասած՝ բարեփոխումներին: Հիշարժան է, որ դեսպան Միլզը բավականին բացասական կարծիք էր հայտնել նախորդ կառավարության գործունեությունից, երբ պաշտոնանկ էր եղել Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել էր՝ Միլզը, որ կառավարությունը անբավարար էր աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, և այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ն ֆինանսավորել էր հակակոռուպցիոն խորհրդի համար ֆինանսավորման ընդամենը 2 տոկոսը, այսինքն՝ Ռիչարդ Միլզը 2 էր գնահատել Հովիկ Աբրահամյանի կառավարության արդյունավետությունը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am