«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Ավետիք Իշխանյանի հետ մենք կապված էինք բազմաթիվ թելերով, թե անձնական, և թե գործնական՝ նա այն հազվագյուտ իրավապաշտպաններից էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց մեր ազգային նպատակներին, և հետևողականորեն շարունակեց պաշտպանել այս ապազգային վարչախմբի կողմից հետապնդվող բազմաթիվ անձանց: Նա նաև հեռացավ՝ չդիմանալով ողջ այն անարդարությանը և ցավին, որը ներթափանցել է մեր կյանք, և հանգիստ չի տալիս ոչ մի իրական հայրենասերի:
Ցավակցում եմ Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Աստված իր հոգին լուսավորի, և ուժ տա ապրողներին՝ շարունակելու նրա արդար գործը»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը