Գողացված «Դևի և հրեշտակի» խորհուրդը՝ հայ-ռուսական հարաբերություններում

Երեկ Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Պուտինն ասել է. «Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»: Ապա` Պուտինն ու Սարգսյանը մեկնել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնել է Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, վստահեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ: Հայ-ռուսական մշակութային ելևէջներով երեկվա հանդիպումն ուշագրավ պայմաններում է կայացել: Նախ՝ հաշվի առնենք, որ ընդամենը մեկ շաբաթից Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստվում են համաձայնագիր ստորագրել: Մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր մեկնել Մոսկվա՝ շատերի գլխում մեկ հարց էր՝ արդյոք Մոսկվան չի խոչընդոտի՞ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը: Այս ընթացքում Սերժ Սարգսյանը Մոսկվայի ուղղությամբ կարևոր ժեստեր արեց. նա ռուսական մի քանի լրատվամիջոցների հարցազրույց էր տալիս ու ներկայացնում Հայաստանի հավատարմությունը Ռուսաստանին և ԵԱՏՄ-ին: Այժմ էլ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, որտեղ Պուտինը նրան խորհրդանշական նվեր է մատուցում՝ Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գողացված ու վերականգնված կտավը: «Դևի ու հրեշտակի» պատկերավոր խորհուրդն, այսպիսով, մտնում է հայ-ռուսական հարաբերությունների դաշտ՝ իր բոլոր նրբերանգներով: Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Պուտինը խուսափել են խոսել և՛ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից: Մինչդեռ թուրքական մամուլը խոսուն տեղեկություններ է հայտնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև արցախյան հիմնախնդիրը, գրել է թուրքական dunyabulteni.net կայքը: «Հանդիպման ժամանակ քննարկված ոչ բոլոր թեմաների մանրամասներն են ներկայացվել լրագրողների հետ ասուլիսի ժամանակ: Նախագահները հանդիպման ժամանակ ընդգծել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը», - գրել էր կայքը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին: Հիշեցնենք, որ Սոչի մեկնելու օրը լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել էր, որ Պուտինի հետ քննարկելու է ԼՂ խնդիրը, քանի որ միայն Պուտինը կարող է այն լուծել: Էրդողանն անգամ ղարաբաղյան խնդիրն անվանել էր «արնահոսող վերք» ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am