SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հ. Ստեփանյանի աղջիկը այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո էլ ծնողը եկել է դպրոց ու, ըստ տնօրենի և աշխատակիցների հայտարարությունների՝ անվայելուչ է պահել իրեն: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում տնօրենի դիմումի փաստով հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը