Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությոն օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 63-ամյա Կարապետ Շաքարյանը և հայտնել, որ իր աշխատասենյակից գողացել են իրեն պատկանող Samsung Galaxy G5 տեսակի բջջային հեռախոսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Շաքարյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես բաժնի վարիչ: Նրա աշխատավայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: ֆինանսների նախարարության աշխատակիցներից Գ. Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Բաժնի վարիչ Կ. Շաքարյանը գործընկերի հեռախոսով գողության մասին հայտնում էր ընտանիքի անդամներին, ընկերներին ու մինչ նա կշարունակեր կատարվածի մասին տեղեկություններ փոխանցել իր մտերիմներին, Ոստիկանության կենտրոնի ծառայողները հայտնաբերեցին հեռախոսագողին»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակչուհի, 38-ամյա Գայանե Ավետիսյանն է, ով ավելի շատ հայտնի է Գայուշիկ մականվամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը